Շվեդիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման երեկո

PanARMENIAN.Net - Շվեդիայի հայկական միությունների համակարգող կենտրոնի եւ Հայկական մշակութային միության նախաձեռնությամբ Ուպսալա քաղաքում ապրիլի 22-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման երեկո: Միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր հայեր եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ: Երեկոյի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ելույթով հանդես է եկել Լունդի համալսարանի պատմական բաժնի պրոֆեսոր Կլաս-Յորան Կարլսոնը, որն անդրադարձել է հայ ժողովրդի պատմության վերջին հարյուրամյակին, ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարցը միջազգային քաղաքական իրադարձությունների լույսի ներքո եւ նրա միջազգային ճանաչման փուլերը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---