ԱՄՆ պետքարտուղարը ռազմական ներխուժմամբ է սպառնացել Սիրիային![]() 1 փետրվարի 2014 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Մյունխենում ընթանում է անվտանգության 50-րդ հոբելյանական խորհրդաժողովը: Առաջին օրվա կենտրոնական թեման եղել է Սիրիայի ճգնաժամը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմին արդեն քննարկել են «Ժնև-2»-ի արդյունքները: Չնայած, որ զգալի առաջընթաց Ժնևում չի գրանցվել, «քառյակը» անհուսալի չի համարում իրավիճակը: Ասում են, լավ է արդեն այն, որ երկխոսությունը կայացել է: Եվ մեծ հույսեր են կապում միջսիրիական երկխոսության երկրորդ փուլի հետ, որ կսկսվի 10 օրից: Ակնկալվում է, որ այսօրվա խորհրդաժողովում Լավրովը կանդրադառնա ԵՄ ու ՆԱՏՕ-ի հետո Ռուսաստանի հարաբերություններին ու մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա: Այդ թվում, Իրանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հորդորել է ՌԴ ԱԳ նախարարին ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա՝ արագացնելու համար քիմիական զենքի տեղափոխումը Լաթակիա նավահանգիստ: «Քերին կրկին հայտարարել է, որ այդ աշխատանքների տեմպերն անընդունելի են: Նա նաև խոսել է տեղերում հումանիտար իրավիճակի մասին, հատկապես պաշարված շրջաններում, այդ թվում Հոմսում»,-ասվում է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Բացի այդ, Քերին ու Լավրովը քննարկել են խաղաղ բանակցությունների հաջորդ փուլի հեռանկարները: Նախօրեին Քերին սպառնացել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ռազմական ներխուժմամբ: «Հիմա մենք գիտենք, որ Ասադի ռեժիմն այնքան արագ չի հանում քիմիական զենքը Սիրիայի սահմաններից, որքան խոստացել էր: Ես կցանկանայի հիշեցնել Բաշար Ասադին, որ պայմանավորվածությունը, որին մենք հասանք Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ հետ հստակ մատնանշում է, որ եթե խնդիրներ կան նորմերի պահպանման հետ, ապա կիրառվում է ՄԱԿ Կանոնադրության 7-րդ հոդվածը»,-ասել է Քերին: ՄԱԿ Կանոնադրության 7-րդ հոդվածը թույլ է տալիս ուժ կիրառել բանաձևի դրույթները չկատարելու դեպքում: Մինչ այդ ԱՄՆ իշխանությունները մտահոգություն էին հայտնել, որ ժամանակացույցը չի պահպանվում քիմիական զենքի բաղադրիչների փոխանցման դեպքում: Այդ մասին Վարշավա այցելության ժամանակ հայտարարել է ԱՄՆ ՊՆ ղեկավար Չակ Հեյգելը: Նա նշել է, որ խնդրել է իր ռուս գործընկերներին ազդել Սիրիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք կատարեն քիմիական զենքի տարհանման վերաբեյալ համաձայնության դրույթները: Ըստ նախնական պլանի, խիստ թունավոր նյութերը պետք է դուրս բերվեին Սիրիայից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն ժամկետները չհաջողվեց պահպանել երկրում անկայուն իրավիճակի պատճառով: Ըստ ճշտված ժամանակացույցի, առաջնահերթ կարգով պետք է դուրս բերվեն 20 տոննա թունավոր նյութեր, որոնք պետք է դուրս բերվեն մինչև 2014 թվականի մարտի 31-ը, իսկ մինչև հունիսի ավարտը սիրիական քիմիական զենքը պետք է լիովին ոչնչացվի: Մյունխենի անվտանգության գծով խորհրդաժողովը, այսպես կոչված «Մյունխենի անվտանգության գծով Դավոսը» միջազգային ոչ կառավարական, անկախ խորհրդաժողով է, նվիրված անվտանգության կարևորագույն հարցերի քննարկմանը: Հիմնվել է խորհրդաժողովը 1962 թվականին գերմանացի հրատարակիչ Էվալդ ֆոն Կլայստի կողմից: Առաջին խորհրդաժողովը տեղի է ունեցել Մյունխենում որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպում: 1998 թվականից ի վեր համաժողովը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից և ԳԴՀ ՊՆ բյուջեից: Մոտ 30 տարի համաժողովը փակ ներդաշինքային միջոցառում էր: Ժամանակի հետ աշխարհագրական ընդգրկումը ընդլայնվեց՝ ՌԴ, ԱՊՀ ու Բալթիայի երկրների, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, Հարավային Ասիայի, Մերձավոր Արևելքի երկրների հաշվին: Մյունխենի խորհրդաժողովն անցկացվել է երկու անգամ՝ 1991 թվականին Պարսից ծոցում պատերազմի պատճառով և 1997 թվականին, երբ հիմնադիր Էվալդ ֆոն Կլայստը չցանկացավ շարունակել իր գործունեությունը 75 տարեկանից հետո, իսկ փոխարինող միանգամից չգտնվեց: Այժմ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովը միջազգային բանավիճային համաժողով է, որին մասնակցում են քաղաքական գործիչներ, դիվանագետներ, զինվորականներ, գործարարներ, գիտական ու հասարակական գործիչներ տասնյակ երկրներից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |