Էստոնիայի հայերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը24 ապրիլի 2006 - 22:38 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, Սբ. Գրիգորի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ, որից հետո ներկաները մոմեր են վառել եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ եւ ծաղիկներ դրել, հաղորդում է Էստոնիայի Ռադիո-4 «Ծիծեռնակ» ռադիոհաղորդումը: Օրվա երկրորդ կեսին Ռոոթսի-Միխկլի եկեղեցում տեղի ունեցավ համերգ ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի: Հին հոգեւոր երգերի կատարմամբ հանդես եկավ Էստոնիայի տղմարդկանց ազգային երգչախմբի մենակատար Արմեն Անդրանիկյանը: Իսկ նախօրեին Էստոնիայի Ռադիո-4 «Ծիծեռնակ» ռադիոհաղորդումը եթեր դուրս եկավ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներին եւ ջարդերի արդյունքում առաջացած հայկական սփյուռքին նվիրված հաղորդմամբ: Տարտու քաղաքում մոմեր վառվեցին եւ ծաղիկներ դրվեցին Հայոց ցեղասպանության զոհերի խաչքարի մոտ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |