Ամանորը Հայաստանում. 2013-ի վերջին 80 հազար ՀՀ քաղաքացի՞ է վերադարձել ընտանիք![]() 1 փետրվարի 2014 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013-ի դեկտմբերի 31-ի դրությամբ Հայաստանը լքած ՀՀ քաղաքացիների թիվը` 42 հազար 1 մարդ: Առաջին հայացքից ոչ այնքան դրական թվացող այս թիվն իրականում պատմում է, որ անցած տարվա հոկտեմբեր-դեկտեմբերի ամիսներին Հայաստան է վերադարձել 80 հազար 190 Հայաստանի քաղաքացի, քանի որ նույն վիճակագրական ծառայության տվյալներով` 2013-ի հունվար-սեպտեմբերին երկրից դուրս եկած ու չվերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը 122 հազար 191 էր: Կարելի է ենթադրել, որ այդ 80 հազար 190 ՀՀ քաղաքացիները, այն տղամարդիկ (արդեն նաև կանայք) են, որոնք ժամանակավոր աշխատանքի էին մեկնել այլ երկիր` հիմնականում Ռուսաստան, ու վերադարձել են Հայաստան` ընտանիքի հետ նոր տարին դիմավորելու: Նրանք, ըստ ամենայնի, կրկին մեկնելու են: Կա մեկ այլ` վիճակագրական ավելի մեղմ թիվ` 2013-ին Հայաստանի սահմանահատումների սալդոն` 31 հազար 188 մարդ, որն ավելի փոքր է 42 հազար 1 մարդուց, որովհետև, տվյալներից հետևում է, որ ավելի մեծ թվով ոչ ՀՀ քաղաքացիներ են անցած տարի եկել և մնացել են Հայաստանում, քան ՀՀ քաղաքացիներ: Փաստորեն, 2013-ին էլ Հայաստանի մշտական բնակչության թիվը կրճատվել է` 3 մլն 26 հազարից դառնալով 3 մլն 17 հազար, մինչդեռ, դեռևս 2011-ի հոկտեմբերին, երբ անցկացվում էր Մարդահամար 2011-ը, երկրի առկա բնակչությունը 2,8 մլն էր: Այսպիսով, 2013-ն էլ համալրում է Միգրացիոն պետական ծառայության` սահմանահատումների բացասական սալդո արձանագրած տարիների ցանկը: Ու, ըստ այդմ` 2007-2013 թվականներին, այսինքն` վերջին 7 տարիներին Հայաստանից մեկնած ու չվերադարձածների թիվը հասել է 270 հազար 300 մարդու: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |