Մոռանալ Հայոց ցեղասպանությունը նույնն է, ինչ մոռանալ նախնիներին

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ մտավ որպես մարդկայնության, քաղաքակրթության դեմ կատարված հրեշավոր հանցագործություն»,-հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Գենադի Բարիշնիկովը: Նրա խոսքերով, մոռանալ դա նույնն է, ինչ մոռանալ նախնիներին: Իր հերթին ՀՀ նախագահի խորհրդական, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը նշեց, որ թուրքերը պետք է բարոյապես մաքրվեն, ապաշխարհեն, ինչպես գերմանացիները հրեաների առջեւ: «Եթե Թուրքիան ցանկանում է անդամակցել եվրոպական ընտանիքին, նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է ՀՀ նախագահի խորհրդականը, հաղորդում է «Միրը»: Նշենք, որ այսօրվա դրությամբ Համագործակցության երկրներից միայն Ռուսաստանն է դատապարտել 20 դարասկզբի այդ արյունալի ոճրագործությունը:
 Ուշագրավ
---