Լիտվան կաջակցի Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում25 ապրիլի 2006 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Բանակցությունները Լիտվայի նախագահի հետ արդյունավետ էին, քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, մասնավորապես, Հայաստանի եւ Լիտվայի միջեւ երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, գործակցությունը տարբեր ոլորտներում, ներառյալ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը: Այդ մասին Լիտավյի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք երախտապարտ ենք Լիտվային Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում քաղաքական բարեփոխումների իրականացման գործում օգնության եւ աջակցության համար»,-ասել է Ռ.Քոչարյանը: Նրա խոսքերով, բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ գործարար համաժողովներ անցկացնելու մասին, որոնց ժամանակ կորոշվեն տնտեսական կապերի զարգացման գերակայությունները: «Բանակցությունների ժամանակ մենք քննարկել ենք համագործակցությունը գյուղատնտեսության, պարենային ապրանքների անվտանգության, ուսանողների եւ մասնագետների փոխանակման ոլորտներում»,-նշել է նախագահը: Իր հերթին, Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը նշեց, որ անցած բանակցությունները կառուցողական էին: «Մենք պարտավոր ենք աջակցել Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Ժամանակն է խոսել Հարավային Կովկասի եւ Բալթիայի երկրների տարածաշրջանային համագործակցության մասին: Ես կարծում եմ, որ դա շուտով իրականություն կդառնա»,-ասել է Լիտվայի նախագահը: Նրա խոսքերով, ժողովուրդները պետք է ավելի շատ շփվեն, իրար ավելի լավ հասկանալու համար: «Առանց ուսանողների փոխանակման, առանց անձնական շփումների դժվար է հասկանալ միմյանց»,-ընդգծել է Ադամկուսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |