Եվրախորհրդարանը դատապարտել է 9 օրենսդիրների Ադրբեջան այցելությունների համար

Եվրախորհրդարանը դատապարտել է 9 օրենսդիրների Ադրբեջան այցելությունների համար

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի Էթիկայի հանձնաժողովը դատապարտել է 9 օրենսդիրների, որոնց կասկածում են 2013 թվականի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Խորհրդարանականների հանդեպ պատժամիջոցներ կկիրառվեն, հայտնում է EurActive.com-ը:

Քրիստինա Օկուլանդը Էստոնիայից, Յացեկ Վլոսովիչը Լեհաստանից, Սլավի Բինևը Բուլղարիայից, Իրժի Մաստալկան Չեխիայից, Իվո Վայգլը Սլովենիայից, Ալեքսանդր Թեյնը Գերմանիայից, Հաինա Տակկուլան Ֆինլանդիայից, Օլեգ Վալժալոն Խորվաթիայից և Նիկ Գրիֆֆինը Մեծ Բրիտանիայից որպես Եվրախորհրդարանի դիտորդներ հետևել են Ադրբեջանի նախագահի ընտրություններին: Այնուամենայնիվ, նրանք իբր «մոռացել են» Եվրախորհրդարանին տեղյակ պահել, որ հրավիրվել են Ադրբեջանի կառավարության կողմից, չեն հայտարարել իրենց ուղևորության մասին իրենց կայքում ըստ ԵԽ նոր օրենքների պահանջի: Կոմիտեն նաև կքննարկի Ադրբեջանի իշխանությունների կողմից խորհրդարանականներին պարգևատրելու հարցը:

Առաքելության ավարտին խումբը զեկույց էր պատրաստել, որտեղ Ադրբեջանում կայացած ընտրությունները ներկայացված են որպես «ազատ ու ազնիվ»: Նրանց գնահատականն արմատապես տարբերվում էր ԵԱՀԿ զեկույցից, որը »լուրջ խնդիրներ հայտնաբերեց, կապված խոսքի ու հավաքների ազատության հետ»:

Ըստ Եվրախորհրդարանի վարքագծի նոր կանոնների, որն ընդունվել է անցյալ տարվա հուլիսին, ֆուտբոլային խաղի, շոուի կամ ուղևորության ցանկացած հրավեր պետք է հիշատակվի օրենսդրի կայքում, եթե գումարը գերազանցում է 150 եվրոն: «Մենք ուրախ ենք, որ Եվրախորհրդարանն իրոք ինչ-որ բան ձեռնարկում է կանխելու համար «խավիարային դիվանագիտությունը»; Հուսով եմ, որ խորհրդարանականներն իրենց աչքերը կբացեն ու կտեսնեն Ադրբեջանում պատմության ու փաստերի խեղաթյուրումը»,-ասել է Հանուն արդարության ու ժողովրդավարության Եվրոպայի Հայերի դաշնության (ANCA Europe) գործադիր տնօրեն Պետո Դեմիրճյանը, գրում է Asbarez-ը:

2013 թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացան նախագահական ընտրություններ, որտեղ հաղթեց գործող ղեկավար Իլհամ Ալիևը ձայների 84,54 տոկոսով: Երկրորդ տեղում էր ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին 5,53 տոկոսով:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առաքելության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «ընտրությունների օրը ընտրատեղամասերի 19 տոկոսում իրավիճակը մեր դիտորդները գնահատել են որպես վատ և շատ վատ: Քվեարկության ժամանակ խնդիրներ են արձանագրվել տեղամասերի 11 տոկոսում:

Ամենամեծ մտահոգությունն առաջացրել է քվեների հաշվառման գործընթացը: Ընտրատարածքների 58 տոկոսում ձայները հաշվելու ժամանակ ստեղծված իրավիճակը գնահատվել է որպես բացասական»,-ասել է նա: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ եվրոպական գծով նախարար Դևիդ Լիդինգթոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն գտնում է, որ ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել այդ երկրի պարտավորություններին ԵԱՀԿ առջև:

ԵԽԽՎ-ն ու Եվրախորհրդարանը դրական են գնահատել ընտրությունները՝ համարելով դրանք «ազատ, թափանցիկ ու արդար»: The Washington Post-ի «2013 թվականի վատագայուն գաղափարների» ցուցակում կան նաև ադրբեջանական ընտրությունները: 2012 թվականի մայիսին ոչ առևտրային «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպությունը հրապարակեց «Խավիարային դիվանագիտություն» սկանդալային հոդվածը, որտեղ ասվում է, որ Ադրբեջանի հանդեպ բարեկամաբար տրամադրված ԵԽ անդամներն աչք են փակում մարդու իրավունքների խախտումների վրա՝ որպես կաշառք ստանալով Բաքվից խավիար, մետաքսե գորգեր, ոսկե ու արծաթե զարդեր ու այլ նվերներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---