Ստեփանակերտ. Ղարաբաղի շուրջ բանակցություններն արդյունավետ կլինեն միայն Հայաստան-ԼՂՀ-Ադրբեջան ձևաչափով![]() 14 փետրվարի 2014 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Առանց Արցախի` բանակցային գործընթացի բոլոր փուլերի մասնակցության, անհնար է խոսել դրա արդյունավետության մասին, ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Twitter-ի գրառումը, գրում է Panorama.am-ը: Նախօրեին՝ փետրվարի 13-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում՝ կողմ արտահայտվելով Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման շուրջ լիարժեք բանակցությունների օգտին, գրել էր. «Կիպրոսցի հույներն ու թուրքերը հայտարարել են, որ սկսում են կարգավորմանն ուղղված լիարժեք բանակցություններ: Իսկ ինչո՞ւ նույնը չի կարելի անել Լեռնային Ղարաբաղի դեպքում»: Ուորլիքի գրառմանն անմիջապես արձագանքել է ԼՂՀ ԱԳՆ-ն. «Համաձայն ենք, որ ժամանակն է վերականգնել բանակցություններին ԼՂՀ լիարժեք մասնակցության ձևաչափը»: «Առանց Արցախի` բանակցային գործընթացի բոլոր փուլերի մասնակցության, անհնար է խոսել գործընթացի արդյունավետության մասին: Այնպես չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցություններն ավարտեն ու ղարաբաղյան կողմը միայն փաստաթուղթ ստորագրելու ֆունկցիա ունենա: Որքան շուտ Արցախը ներգրավվի բանակցություններում, այնքան լավ բոլոր կողմերի համար: Այս տեսանկյունից, ամերիկացի համանախագահի հայտարարությունը շատ կարևոր մեսիջ էր»,- նշել է Բաբայանը: Դավիթ Բաբայանը նաև ասել է, որ բանակցությունները պետք է ընթանան Հայաստան-Արցախ-Ադրբեջան` Բուդապեշտի գագաթնաժողովում ընդունված ձևաչափով, հակառակ դեպքում պետք չէ գործընթացում լուրջ արդյունք ակնկալել: Բնականաբար, Ուորլիքի գրառմանը չէին կարող չարձագանքել նաև Ադրբեջանում՝ մեկնաբանելով նրա խոսքերն իրենց համար շահավետ տեսակետից: Այդպես, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը նշել է. «Հենց այդ պատճառով էլ մենք բանակցում ենք Երևանի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ՝ համապարփակ խաղաղ համաձայնություն կնքելու նպատակով»: Աբդուլլաևը նաև ասել է, որ «խոսքը պետք է գնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև լիարժեք բանակցությունների մասին՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ»: Ըստ Աբդուլլաևի, «այդպիսի լիարժեք բանակցություններն արդյունքում պետք է հանգեցնեն համապարփակ համաձայնության, որի մասին խոսում է Ադրբեջանը»: Իր հերթին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը նույնպես Twitter-ում գրել է, որ անհրաժեշտ է, որպեսզի «համանախագահը լրացուցիչ պարզաբանի իր դիրքորոշումը»: «Ցավոք, որոշ անավարտ արտահայտություններ, որոնք պարզաբանման կարիք ունեն, երբեմն օգտագործվում են հասարակական կարծիքը շեղելու համար»,- գրել է Ասլանովն իր միկրոբլոգում, հայտնում է 1news.az-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |