ՕՏԵ-ն չի հրապարակում «ԱրմենՏելի» վաճառքի շուրջ բանակցությունների մանրամասները

PanARMENIAN.Net - ՕՏԵ հունական հեռահաղորդակցական կորպորացիան չի հրապարակում «ԱրմենՏելի» իրեն պատկանող բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի շուրջ բանակցությունների մանրամասները: ՕՏԵ-ի մամլո ծառայությունը հայտարարել է, թե ոչինչ չի կարող ավելացնել ապրիլի 4-ին տարածած մամլո հաղորդագրությանը: Հիշեցնենք, որ ՕՏԵ-ի ապրիլի 4-ի մամլո հաղորդագրության մեջ ասվում էր, որ Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններից հետո կորպորացիան դիտարկում է իրեն պատկանող «ԱրմենՏելի» բաժնետոմսերի փաթեթը վաճառելու հնարավորությունը: ՕՏԵ-ի մամլո ծառայությունում չպարզաբանեցին, թե ովքեր են պոտենցիալ գնորդները եւ ինչպիսին են գործարքի ժամկետները, ինչպես նաեւ ձեռնպահ մնացին այն մեկնաբանություններից, թե կարող է արդյոք «ԱրմենՏելը» վաճառքից առաջ մասնատվել մի քանի առանձին միավորների (ֆիքսված եւ միջազգային կապ, շարժական կապ, ինտերնետ-ծառայություններ), հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---