Վրացական բյուջեն չի «հաղթահարի» մեսխեթցի թուրքերի հայրենադարձությանը27 ապրիլի 2006 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի տարածքում այսօր բնակվում են 35 հազար մեսխեթցի թուրքեր: Այդ մասին Թբիլիսիում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հակամարտությունների կարգավորման պետական նախարար եւ փախստականների հայրենադարձության պետական հանձնաժողովի նախագահ Գեորգի Խայնդրավան: Նրա խոսքերով, Վրաստանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս պարտավորվել է հայրենիք վերադարձնել մեսխեթցի թուրքերին: Հայրենադարձության ժամկետը մինչեւ 2011 թվականն է:«Մենք դեռեւս չգիտենք, թե Թուրքիայում բնակվող 35 հազար մեսխեթցի թուրքերից որքանը կցանկանան վերադառնալ հայրենիք, սակայն այդ գործընթացը պետք է ներառի ամբողջ երկիրը եւ նրանք պետք է վերադառնան ոչ միայն Ջավախք, որտեղից արտաքսվել են Ստալինի կողմից 1944 թվականին»,-ասել է պետնախարարն, ընգծելով որ եթե մեսխեթցի թուրքերը Վրաստանն են համարում իրենց հայրենիքը, ապա պետք է բնակվեն նրա ցանկացած տարածքում: Խայնդրավան նշել է հայրենադարձության գործում առկա խնդիրները եւ ընդգծել է, որ վրացական բյուջեն չի կարող իրագործել այդ խնդիրը: Ապրիլի 27-ին Թբիլիսիում անցնում է միջազգային խորհրդաժողով, նվիրված մեսխեթցի թուրքերի հայրե նադարձության հարցին: Խայնդրավան նշեց այդ գործընթացում առկա խնդիրները եւ ընդգծեց, որ Վրաստանի բյուջեն չի կարող հաղթահարել այդ խնդիրը: Ապրիլի 27-ին Թբիլիսիում ընթանում է միջազգային կոնֆերանս, նվիրված մեսխեթցի թուրքերի Վրաստան վերադառնալու հարցին: Այս կոնֆերանսը վերջին փուլն է, որից հետո կսկսվի մեսխեթցի թուրքերի հայրենադարձության գործընթացը իրենց պատմական հայրենիք: Կոնֆերանսը կազմակերպել է Եվրոպայի Խորհրդի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գծով հանձնաժողովը եւ Վրաստանի կառավարությունը: Համաժողովին հրավիրված են տարբեր երկրներում բնակվող մեսխեթցի թուրքերի ներկայացուցիչները: Ապրիլի 27-ին Վրաստանի խորհրդարանում կընդունվի հայրենադարձության մասին օրենքը: Կոնֆերանսում կորոշվի նաեւ, թե Վրաստանի որ շրջաններ կարող են վերադառնալ մեսխեթցի թուրքերը, հաղորդում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |