Նյու Յորքի հայերը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը կնշեն Թայմս-սքվեր հրապարակում![]() 22 փետրվարի 2014 - 15:48 AMT PanARMENIAN.Net - 2014 թվականի ապրիլի 27-ին ԱՄՆ հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, նրանց ընկերներն ու համախոհները կհավաքվեն Նյու Յորքի Թայմս-սքվեր հրապարակում՝ նշելու Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը, հայտնում է Massis Post-ը: Ապրիլին նաև նշվելու է Հոլոքոսթի օրն ու դրան հաջորդած մյուս ցեղասպանությունները: Ելույթների հիմնական թեման լինելու են Հայոց ցեղասպանությունը հաստատող փաստերը, ժամանակակից Թուրքիայի մերժողական քաղաքականությունը, բարոյական և նյութական հատուցման պահանջը: Միջոցառումը լինելու է անվճար ու բաց, այն կնախագահեն Քոնեքթիկուտ նահանգի Հարավային համալսարանի նախագահ Մերի Փափազյանն ու դատախազ Արմեն Մաքոմբերը: Ըստ փիլիսոփայության դոկտոր, Միչիգանի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Դենիս Փափազյանի, 1915 թվականի կոտորածը մարդկության դեմ հանցագործություն է և հստակ համապատասխանում է Ռաֆայել Լեմկինի «ցեղասպանություն» եզրույթի սահմանումին: Փափազյանը գլխավորել է Ամերիկայի Հայկական համագումարը 1975 թվականին, երբ պարտադիր ուժ չունեցող բանաձևը, որով զանգվածային կոտորածը ցեղասպանություն էր ճանաչվում, ընդունվեց ԱՄՆ Կոնգրեսում: 1981 թվականի ապրիլի 22-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Ռեյգանը հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում հայտարարեց. «Հայոց ցեղասպանությունն ու դրան հաջորդած մյուս ցեղասպանությունները, ինչպես և Հոլոքոսթի դասերը, երբեք չպետք է մոռացվեն»: Ըստ Փափազյանի, Բարաք Օբաման կիրառում է Մեծ Եղեռն տերմինը, որը համարժեք է ցեղասպանության եզրույթին հայերեն լեզվով: «Սակայն, այնուամենայնիվ, ԱՄՆ դիրքորոշումը նախկինի պես զգուշավոր է ցեղասպանության բառի կիրառման հարցում, քանի որ ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Թուրքիան, լինելով Մերձավոր Արևելքի կարևոր երկիր, կօտարանա»,-ասել է Փափազյանը: Նա նաև նշեց, որ վերջին տարիներին որոշ դրական փոփոխություններ եղան թուրք առաջադեմ մտավորականության շարքերում, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Ջեմալ փաշայի թոռը բացահայտ կերպով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Միջոցառման կազմակերպիչներն են ԱՄՆ բոլոր հայկական հասարակական ու եկեղեցական կազմակերպություններն ու միությունները: Photo: Massis Post Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |