Սիրիայում հայ է զոհվել

Սիրիայում հայ է զոհվել

PanARMENIAN.Net - Սիրիայի Դերաայից ոչ հեռու հայ է զոհվել՝ Դամասկոսի բնակիչ Սաքո Նազարեթ Շալաշը: Ինչպես հայտնում է Perio News-ն իր Facebook-յան էջում, Շալաշը մահացու վիրավորվել էր փետրվարի 20-ին, տեղափոխվել էր Կունեյտրի հոսպիտալը, որտեղ և մահացել է: Նազարեթ Շալաշը հուղարկավորվել է Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցու բակում:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 115 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն:

Երկու տարում Սիրիայում 68 հայ է զոհվել: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում 65 հայ է զոհվել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---