Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական հարաբերությունները գտնվում են լավագույն վիճակում28 ապրիլի 2006 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Վրաստանի քաղաքական հարաբերությունները գտնվում են լավագույն վիճակում: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեն: Նրա խոսքերով, արդեն օրինաչափություն են դարձել բարձր մակարդակներում հանդիպումները, կանոնավոր կերպով կազմակերպվում են տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստերը:«Այս տարի Բաթումում կանցնի այդ հանձնաժողովի V նիստը: Տնտեսական շփումները բավական դինամիկ են զարգանում եւ, երկու երկրների տնտեսությունների ամրպնդման հետ մեկ տեղ, դրանք ավելի զարգանալու միտում ունեն: Դա թելադրում է շուկան: Երբ ապրանքը մրցունակ է(օրինակ հայկական ցեմենտը Վրաստանում), այն միշտ կսպառվի: Աճում է հայ տուրիստների այցը Վրաստան: Պետությունը պետք է նորմալ պայմաններ ստեղծի բիզնեսի համար: Վրաստանը, ինչպես հայտնի է, առավել բարենպաստ պայմաններն է ստեղծել իր տարածքում հայկական ապրանքի արտահանման եւ ներկրման համար: Վերջերս համաձայնագիր է ստորագրվել երկու երկրների վարորոդների նկատմամբ տրանսպորտային հարկի կիրառման վերացման վերաբերյալ»,- նշեց նա: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Վրաստանը չի հանդիսանում որեւէ ռազմա-քաղաքական դաշինքի անդամ, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: «Սակայն դա ընդհանրապես չի ազդում մեր բարեկամական հարաբերությունների վրա»,- ասել է Ռեւազ Գաչեչիլաձեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |