ԱՄՆ-ն չեն պատրաստվում հարձակվել Իրանի վրա, պնդում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն չեն ծրագրում պատերազմել Իրանի դեմ: Գտնում եմ, որ ԱՄՆ-ն չեն նախաձեռնի որեւէ ռազմական գործողություն Իրանի դեմ: Վաշինգթոնը ՄԱԿ-ի գծով ավելացնում է ճնշումը այդ երկրի վրա»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը: Տեղեկացնելով ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ ունեցած իր հանդիպման արդյունքներին` Աբդուլա Գյուլը նշեց, որ, ինչպես հայտարարել է իր ամերիկացի գործընկերը, ԱՄՆ-ն չեն պատրաստվում հարձակվել Իրանի վրա: «Հանդիպման ընթացքում Ք. Ռայսը ասել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը չի հանդիսանում ԱՄՆ-ի գլխավոր նպատակը, բայց, այնուամենայնիվ, Ջորջ Բուշը այդ երկրի դեմ պատերազմը դիտում է որպես հնարավոր տարբերակներից մեկը: Ներկայումս մենք մտածում ենք լուրջ դաշինք ստեղծել Իրանի միջուկային ծրագիրը կանխելու համար: Այդ դաշինքը պետք է ստիպի Իրանին համագործակցել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը , հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---