Պետքարտուղարությունը քննադատել է ազերիների «ժողովրդավարությունը», Բաքուն նրանց կանխակալ է համարել![]() 28 փետրվարի 2014 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի երկրներում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի մասին ամենամյա զեկույցը, որտեղ քննադատել է մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում: Զեկույցում քննադատության են ենթարկվել անցյալ տարի կայացած նախագահական ընտրություններն Ադրբեջանում: Պետքարտուղարությունը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականի վրա հղումով, բնութագրում է ընտրությունները որպես չհամապատասխանող ԵԱՀԿ չափանիշներին: Զեկույցում հատուկ նշվում է, որ թեև երկրում գործում են շուրջ 50 քաղաքական կուսակցություններ, սակայն իշխող «Ենի Ազերբայջանը», որը գլխավորում է նախագահը, շարունակում է իշխող դիրք գրավել երկրի քաղաքական համակարգում: Պետքարտուղարությունը հետևյալ խնդիրներն է նշում Ադրբեջանի մարդու իրավունքների հետ կապված ոլորտում՝ մտահոգ լինելով, որ անցյալ տարվա ընթացքում սահմանափակվել է ազատ արտահայտվելու և հավաքների իրավունքը, իշխանությունները շարունակել են ահաբեկել իրավապաշտպաններին ու ժողովրդավարական ակտիվիստներին, դիմելով ձերբակալությունների ու ֆիզիկական բռնության: Փաստաթղթում ասվում է, որ մինչ նախագահական արշավի պաշտոնական մեկնարկը երկրի իշխանությունները ընդամենը մի քանի բողոքի ակցիաներ են թույլ տվել: Արտոնված ակցիաներն անցել են ընդդիմադիրների համար ոչ հարմար վայրերում, իսկ չարտոնվածները ցրվել են, ցուցարարները՝ ձերբակալվել: «Մեկ տարվա ընթացքում ՈԿԿ ֆինանսավորումը կարգավորող օրեսդրությունը զգալիորեն սահմանափակվել է նոր ուղղումներով: Զերկույցում հատուկ նշվում է ակտիվիստ Անար Մամեդլիի գործը, որը ձերբակալվեց ընտրություններից անմիջապես հետո: Կառավարությունը փոխելու քաղաքացիների իրավունքը սահմանափակ է: Ընտրություններն անցել են հետապնդումների մթնոլորտում, թեկնածուները հավասար շանսեր չեն ստացել քարոզչության համար, ընտրությունները եղել են հակադեմոկրատական, և թեկնածուների բողոքները անաչառ չեն քննվել»,-ասվում է զեկույցում: Զեկույցում նշվում են նաև ադրբեջանական բանակում առկա խնդիրները, մասնավորապես, անմարդկային վերաբերմունքը զինծառայողների հանդեպ, ծանր պատիժները, որ սպառնում են նրանց կյանքին ու անվտանգությանը: Փաստաթղթում նշվում է, որ 69 ազերի զինվոր է զոհվել ոչ մարտական պայմաններում: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության, դատարաններն Ադրբեջանում անարդար են, ապօրինի ձերբակալություններ են կատարվում, նաև քաղաքական դրդապատճառներով, դատական իշխանությունը կախում ունի գործադիրից, իշխանությունները հավակնություններ ունեն մարդկանց մասնավոր սեփականության հանդեպ ու արդար փոխհատուցում չեն տալիս մարդկանց մասնավոր տները քանդելիս և այլն: Զեկույցում նաև ասվում է, որ չնայած ASAN հակակոռուպցիոն ծառայության ստեղծմանը, որը կոչված է իրական պայքար մղելու կաշառակերության դեմ, Ադրբեջանի պետական ծառայության ամբողջ համակարգը կոռումպացված է, գրում է haqqin.az-ը: Մինչդեռ, ինչպես և կարելի էր ակնկալել, Պետքարտուղարության գնահատականները «բացասական արձագանք» են ստացել Բաքվում: «ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցը կանխակալ է ու չի արտահայտում իրողությունը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին գործերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: «ԱՄՆ-ն, ինչպես միշտ, նաև այս զեկույցում իր կանխակալ վերաբերմունքն է արտահայտել Ադրբեջանում ընթացող գործընթացների հանդեպ: Մենք չենք ընդունում այս զեկույցն ու գտնում ենք, որ այն անաչառ չի կազմվել: Զեկույցում արտահայտված իրավիճակը մարդու իրավունքների, հավաքների ու խոսքի ազատության ոլորտներում ոչ միայն հեռու է իրականությունից, այլ տրված է առանց հաշվի առնելու այժմյան ադրբեջանական իրականությունը»,-ասել է Նովրուզ Մամեդովը՝ հավելելով, որ «ամերիկյան քաղաքականության կանխակալությունը նկատելի է նաև Ղարաբաղի հարցում»: Ըստ նրա, Ադրբեջանը սովոր է Վաշինգտոնի այս «ոչ օբյեկտիվ դիրքորոշմանը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |