Ազերիների ԱԳՆ-ն դիտողություն է արել Ուորլիքին. Բաքվին «դուր չի եկել» Սումգայիթի մասին նրա գրառումը 3 մարտի 2014 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքվին «դուր չի եկել» ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հերթական գրառումը Twitter-ի էջում: Twitter-ի հանդեպ ոչ անտարբեր ամերիկացի դիվանագետի հերթական գրառումը վերաբերում էր Սումգայիթում հայերի ջարդերի տարելիցին: «Մենք նաև հիշում ենք Սումգայիթը: Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պետք է նպաստեն հանդուրժողականության ու վստահության զարգացման ծրագրերին»,-գրել է նա: Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն, Ադրբեջանի ԱԳՆ-ում չեն վարանել մեկնաբանել Ուորլիքի կարծես թե «անվնաս» գրառումը: «Սումգայիթյան իրադարձությունները եղել են, սակայն դրանց պատճառները, համատեքստն, ու ընդհանուր առմամբ, իրողությունը միանգամայն այլ բնույթի են»,-ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: Ազիմովը հայտարարել է, որ Ուորլիքը նաև իր կարծիքն է հայտնել Twitter-ի էջում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ՝ նշելով, որ «Twitter-ը Խոջալուի քննարկման տեղը չէ»: Խոջալուի իրադարձությունների կապակցությամբ, որոնք ադրբեջանական կողմը, կեղծելով պատմական փաստերը, համառորեն անվանում է «ցեղասպանություն», Ջեյմս Ուորլիքը գրել է. «Խոջալուի ողբերգության տարելիցի օրը մենք հիշեցնում ենք, որ բռնությունը պատասխան չէ: Բոլոր կողմերը պետք է ջանադրաբար աշխատեն խաղաղության հասնելու համար»: «Ես չեմ կարողանա այս ամենն ասել պարոն Ուորլիքին Twitter-ում, քանի որ այնտեղ կարելի է ընդամենը 120 տառից բաղկացած ուղերձ զետեղել: Պարոն Ուորլիքը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում և պետք է ավելի լավ ծանոթանա հակամարտության իրողություններին»,-ասել է Ազիմովը: Հղումներ թեմայով. Հայերի ջարդերը Սումգայիթում 1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Ռազմական գործողություն Խոջալուի մոտակայքում 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու եւ Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին եւ հրետակոծություններին, այդ թվում նաեւ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |