Ցեղասպանության փաստի ճանաչումը պետք է պատմաբանի աշխատանքի կողմնակի արդյունք լինի

PanARMENIAN.Net - Վերջերս լույս տեսած պրոֆեսոր Գյունտեր Լեվիի(Մասաչուսեց) «Հայերի սպանդը Օսմանյան Թուրքիայում. վեճ ցեղասպանության մասին» եւ Դոնալդ Բլոքսեմի(Էդինբուրգ) «Մեծ խաղ ցեղասպանության հետ» գրքերում մեծ տեղ է հատկացվում ցեղասպանության հերքման հարցին եւ «ցեղասպանություն» տերմինի օրինաչափությանը: Դոնալդ Բլոքսեմը հիշեցնում է, որ ցեղասպանությունը բառ է, որը ի հայտ է եկել 1950ական թվականներին եւ իրենից ներկայացնում էր դրանից տասնյակ տարիներ առաջ կատարված պատմական իրադարձությունների նկատմամբ «հետադարձ պրոյեկցիա»: «Սպանությունը հենց ցեղասպանություն է (վերջինիս նկատմամբ, բոլոր իր ասպեկտներում կիրառելի է Միավորված Ազգերի Կազմակերպության «հանցագործություն» հասկացությունը),սակայն այդ փաստի ճանաչումը պետք է պատմաբանի աշխատանքի կողմնակի արդյունքը լինի եւ ոչ թե դրա նպատակը եւ հիմքը», գրում է նա:



Իր հերթին, Գյունտեր Լեւին չի գտնում հայերի կանխամտածված զանգվածային սպանության(այսինքն ցեղասպանության) պատճառները: Հնարավոր է, ասում է նա, որ այդպիսի տվյալներ դեռ կգտնվեն, սակայն դեռ դրանք չկան: Կարեւորագույն արխիվային փաստաթղթերը կորել են, կամ ոչնչացվել են կամ դրանցից օգտվելը արգելվցած է թուրքական իշխանությունների կողմից: Բացի այդ, փաստաթղթերը ընդհանրապես կարող են կեղծ լինել, քանի որ ընտրովի կերպով օգտագործվել են քաղաքական նպատակներով:



Լեւին հետազոտում է այսպես կոչված «պատմության քաղաքականացումը» եւ գտնում է, որ երկու կողմերն էլ. ե'ւ օսմանները, ե'ւ թուրերը հայտնվել են լեզվաբանական փակուղում: Նրա խոսքերով, «ցեղասպանության» իրավաբանական բնորոշումը խառնվում է առոօրեա օգտագործման բառի հետ, որը նշանակում է հանցավոր ցածր արարք, եւ առաջարկում է անջատել այս արկու բառերը , որպեսզի հիմք ստեղծվի ժամանակակից հայերի եւ թուրքերի ավելի արդյունավետ քննարկումների համար: Այս առաջարկը պետք է հաշվի առնել` չմոռանալով այն մասին, որ 1948 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպությունը «ցեղասպանություն» բառի բնորոշումը տալիս էր` հիմք վերցրել փաստաբան Ռաֆայել Լեմկինի աշխատությունները, ով նկատի է ունեցել հենց հայերի եւ այլ ազգերի սպանդը, հաղորդում է Eurasianet-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---