Դեր Զոր անապատում հոգեհանգստի արարողություն է կատարվել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Ապրիլի վերջում ավանդական ուխտագնացություն է կատարվել դեպի Սիրիայի Դեր Զոր անապատ, որտեղ Օսմանիան Թուրքիայում 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ հարյուր հազարավոր հայեր գտել են իրենց վախճանը: Ուխտագնացությանը մասնակցել են սպյուռքահայության ներկայացուցիչները, մահացած հայերի հետնորդները: Դեր Զորի մատուռում հոգեհանգստի արարողություն է կատարվել եւ հնչել է Հայոց Առաքելական Եկաղեցու Բերիո թեմի ղեկավար, եպիսկոպոս Շահան Սարգսյանի ուղերձը:



Ուխտագնացությանը մասնակցել է նաեւ պատվիարկություն Հայաստանից ` ԱԳ փոխնախարար, Սիրիայում ՀՀ դեսպան Լեւոն Սարգսյանի եւ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Մելքոնյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---