Մայիսի 3-ին Երեւանում տեղի է ունենալու ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի մշակման բանակցությունների երրորդ փուլը 2 մայիսի 2006 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Երեւանում տեղի է ունենալու Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Եվրամիություն-Հայաստան Գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բանակցություններին մասնակցելու են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ: ՀՀ պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, եվրոպականը` Եվրոպական Հանձնաժողովի Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյուգ Մինգարելին: Հանդիպման ընթացքում քննարկվելու են նախորդ փուլերում չհամաձայնեցված դրույթները:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |