Ղրղաստանը պատրաստվում է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Ղրղզստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ապաս Ջումագուլովին (նստավայրը` Մոսկվա), վերջինիս հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում գոհունակություն հայտնելով հայ-ղրղզական հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ` զրուցակիցները նշեցին, որ դեռեւս շատ անելիքներ կան կապերի խորացման ուղղությամբ, ինչին կարող է նպաստել կոնկրետ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանի հետ Ղրղզստանն ունի վաղեմի բարեկամական կապեր եւ մտադիր է զարգացնել երկու երկրների փախգործակցությունը տարբեր ոլորտներում: Զրուցակիցները խոսեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման մասին:
 Ուշագրավ
---