Ռ. Քոչարյանը նշել է Հայաստանի եւ Ղրղըզստանի համագործակցության զարգացման անհրաժեշտությունը 2 մայիսի 2006 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ղրղըզստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ապաս Ջումագուլովը, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթցքում Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է երկու երկրների միջեւ կապերը նորացնելու եւ միմյանց մասին տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու անհրաժեշտությունը, նշելով, որ այդ կերպ լիարժեք կիրացվեն համագործակցության հնարավորություները: Իր հերթին, դեսպանն ասել է, որ երկկողմ կապերը սերտացնելու լավ նախադրյալներ կան` դրանց թվում նշելով ղրղըզահայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը պետական համակարգում եւ տնտեսության առաջատար ճյուղերում: Բացի այդ, կողմերն անդրադարձել են նաեւ Ղրղըզստանում իրականացվող քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներին:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |