Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել ավիավթարում զոհվածների ընտանիքներին 3 մայիսի 2006 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Սոչիի մերձակայքում վթարի ենթարկված «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորների եւ անձնակազմի անդամների ընտանիքներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: «Խորը ցավով տեղեկացա Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռի վթարի մասին: Իմ խորը ցավակցությունն են հայտնում ուղեւորների եւ անձնակազմի անդամների ընտանիքներին: Զոհվածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն, իշխանությունները կձեռնարկեն բոլոր միջոցները Ա-320 ինքնաթիռի վթարի պատճառները պարզելու համար»,-ասված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |