Թուրք գրող. Ամաչում եմ մորս՝ Ցեղասպանություն գործած նախնիների համար17 մարտի 2014 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Paper Boats of Poetry կայքը հրապարակել է թուրք գրող Սերքան Էնգինի`«Թուրք լինելն անտանելի ամոթ է» հոդվածը: «Իմ մայրը թրքուհի է: Սակայն ես ինձ հորս նախնիների նման լազ եմ համարում, քանի որ ամաչում եմ մորական կողմից նախնիներիցս: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիներն Օսմանյան կայսրության օրոք Ցեղասպանություն են իրականացրել: 1 500 000 հայեր դաժանորեն սպանվել են թուրքերի և քրդերի կողմից: Թուրքերը և քրդերը սպանել են իրենց հայ հարևաններին, բռնաբարել փոքրիկ աղջիկներին, այրել ողջ երեխաներին, թալանել հայերի ունեցվածքը: Օսմանյան կայսրությունում հայերի հետ միասին հազարավոր ասորիներ էլ են սպանվել», – գրված է հոդվածում: «Հայերի հանդեպ սարսափելի Ցեղասպանություն է իրականացվել: Որպես թուրք ազգի զավակ` ես ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը և ամանչում իմ մոր նախնիների փոխարեն: Սա ինչպես Թուրքիայի, այնպես էլ քրդերի պատմության ամոթալի էջն է: Մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր զոհերից և խոնարհվում Ձեր ցավի առաջ», – նշում է թուրք գրողը: «Ցավոք, սա միակ Ցեղասպանությունը չէ, որին մասնակցել է Թուրքիան: Մուստաֆա Քեմալի հրամանով, որը հետագայում դարձավ Թուրքիայի նոր հանրապետության հիմնադիրը, 1919-ին Անատոլիայում 353 000 Պոնտոսի հույներ են դաժանաբար սպանվել: Սակայն սրանք իմ նախնիների գործած բոլոր հանցագործությունները չեն: Իրենց պատմության սկզբում թուրքերը գլխացավանք էին բոլոր հարևանների համար: Գրեթե 2 հազարամյակ թուրքերն ապրել են հարևան տարածքները գրավելով, մարդկանց սպանելով, խլելով նրանց հողերն ու ունեցվածքը, բռնաբարելով նրանց կանանց ու երեխաներին ստրուկների վերածելով», – նշված է հոդվածում: «Սիրելի ընկերներ, այս խոսքերիս համար ինձ կարող են ձերբակալել ու բանտ նստեցնել, կամ գնդակահարել հենց փողոցում: Բայց խիղճս ստիպում է ճշմարտությունն ասել ամբողջ աշխարհին: Եվ ես այս մասին կխոսեմ մինչև վերջին շունչս», – եզրափակում է թուրք գրողը: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |