Ա-320 ինքնաթիռի սեւ արկղերը կարող են եւ չհայտնաբերվել 3 մայիսի 2006 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ա-320 ինքնաթիռի կործանման հիմնական վարկածը վատ եղանակային պայմաններն են, հաղորդել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Բելցովը: Հենց բարդ օդերեւույթաբանական պայմանների պատճառով է անձնակազմը երկու անգամ վթարային վայրէջք պահանջել: Երեւան-Սոչի չվերթը կատարող Ա-320 ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է 38 մարմին: Փրկարարական աշխատանքները բարդացել են վատ օդերեւույթաբանական պայմանների պատճառով: Ներկայումս փրկարարական աշխատանքների վայրում 4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Քամու ուժգնությունը կազմում է 10-11 մ/վ, մառախուղ է, անձրեւ: Հաղորդվել է փոթորկային նախազգուշացում, ըստ որի քամու ուժգնությունը կհասնի 20 մ/վ: Աղետի վայրում աշխատում է 23 նավ: ՌԴ Արտակարգ իրավիճակենրի նախարարության նախնական տվյալներով, ինքնաթիռի բեկորները գտնվում են մեծ խորության վրա: Այդ կապակցությամբ մասնագետները չեն բացառում, որ սեւ արկղերը կարող են եւ չգտնվել:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |