Սան Ֆրանցիսկոյում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Սան Ֆրանցիսկոյում Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ Թագուհի Քեշիշյանը, 99 տարեկանում մահացել է։ Նա XX դարի առաջին ցեղասպանությունը վերապրածներից էր, երբ 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց տեղի բնակչության կեսից ավելիին ու յուրացրեց նրանց ունեցվածքը։ Թագուհի Քեշիշյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ էր անում ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Նա հայկական համայնքին տեսագրություն է թողել, որտեղ նշել է․ «Երբեք չպիտի մոռանանք Թուրքիայի արարքները։ Պիտի միշտ հիշենք այդ ամենը»։ Քեշիշյանը 6 երեխա ուներ, 16 թոռ ու 24 ծոռ։ Կալիֆորնիայի փոխնահանգապետ Գևին Նյուսոմը Քեշիշյանների ընտանիքին ցավակցական հեռագիր է հղել, որտեղ, մասնավորապես, ասվում է․ «Նա ընտանիքի գլուխն էր, նրան սիրում էին թե ընկերների շրջանում, թե համայնքում, ու իր կյանքով ապացուցում էր, որ չկան խոչընդոտներ, որոնք անհնարին է հաղթահարել»։. Ընտանիքին ցավակցել է նաև կոնգրեսմեն Ջեքի Սփիերը՝ նշելով, որ Թագուհի Քեշիշյանի շնորհիվ է իմացել Հայոց ցեղասպանության մասին։ «Չնայած տառապանքներին, որոնց միջով նա անցել է, տատիկը միշտ դրական տրամադրություն ուներ, ու մեզ կյանքում շատ բան է սովորեցրել»,- նշել է Քեշիշյանի թոռնիկ Արա Մակասջյանը, ով համատեղությամբ նաև Հայկական ազգային կոմիտեի ղեկավարության անդամն է, գրում է Asbarez-ը։ Photo: Asbarez Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |