Մեկնարկում է Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային փառատոնը19 մարտի 2014 - 18:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միավորումը մարտի 19-ից՝ 22-ը Երևանում անցկացնում են Վահրամ Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը: Այն կբացվի մարտի 19-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` Վ.Շեքսպիրի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ արտադրության ներկայացման առաջնախաղով (բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան): Այս տարի փառատոնը նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին, որին մասնակցում են Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` Միացյալ Թագավորությունից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից և Դանիայից, այդ թվում. Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի նախագահ, Գդանսկի շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Յեժի Լիմոնը, Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի համակարգող Ջոաննա Սնեժկո-Միստերեկը, Լոնդոնի «Գլոբուս» թատրոնի «Գլոբ թու Գլոբ» շեքսպիրյան փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը, Նոյսի շեքսպիրյան փառատոնի տնօրեն Ռայներ Վիրցը (Գերմանիա), Դյուլայի շեքսպիրյան փառատոնի տնօրեն Շանդոր Յոզեֆ Գեդեոնը (Հունգարիա), Կրայովայի շեքսպիրյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Էմիլ Բորոգինան (Ռումինիա), Կրայովայի շեքսպիրյան փառատոնի և «Մարին Սորեսկու» թատրոնի տնօրեն Միրչե Կորնիստեանուն, Օստրավայի շեքսպիրյան ամառային փառատոնի տնօրեն Անդրեյ Հարմեցկոն (Չեխիա), Բաթի շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Ֆիլիպ Փարրը (Միացյալ Թագավորություն), «Շեքսպիրը Համլետի ամրոցում» փառատոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր գործադիր տնօրեն Լարս Ռոման Էնգելսը (Դանիա): Մարտի 20-ին` ժամը 11:00-ին, Ե.Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետև կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը: Փառատոնի օրերին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի «Ջոն արքա», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում՝ «Լիր արքա», իսկ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում (Երևան)՝ «Հուլիոս Կեսար» ներկայացումները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |