Հայտնաբերվել է Ա-320 ինքնաթիռի աղետի 46 զոհերի մարմիններ

PanARMENIAN.Net - Ա-320 ինքնաթիռի աղետի վայրից հաջողվել է հայտնաբերել եւ ջրից դուրս բերել 46 մարդու դիակ: Ողբերգության վայրում աշխատանքները շարունակվում են, սակայն դրանք ընթանում են վատթարացող

եղանակային պայմաններում` ուժգնացող անձրեւ եւ փոթորիկ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աղետի վայրում աշխատում են 23 նավ: Գելենժիկից աղետի վայր է ուղարկվել ստորջրյա հեռակառավարվող ապարատ «Գնոմ», որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ստորջրյա տեղանքը 400 մետր խորության վրա: Փրկարար գործողության աշխատանքներից ժամանակավորապես հանվել են բոլոր փոքրաչափս նավերը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---