Տավուշը շարունակում են գնդակոծվել․ Մովսեսում փամփուշտներից ծակվել են տանիքները29 մարտի 2014 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 23-ից` 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Մարտի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Բաբայանը: Ավելի ուշ պարզվել էր, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Եվս մեկ զինծառայող՝ 1992թ. ծնված Գառնիկ Թորոսյանը, հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել էր մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելիս։ Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»: Վերջին օրերին անհանգիստ է նաև հայ-ադրբեջանական սահմանին։ Մասնավորապես, մարտի 27-ից լույս 28-ի գիշեր ադրբեջանական դիրքերից ակտիվ գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղը։ Գյուղապետ Անդրանիկ Այդինյանի խոսքով, կրակոցները սկսվել են կեսգիշերին և շարունակվել մոտ երկու ժամ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածի մի քանի ուղղություններով հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ու ինտենսիվ կրակ արձակել։ Ավելի վաղ ադրբեջանական APA-ն գրել էր, թե «Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ ՀՀ ԶՈւ կողմից իրականացված ինտենսիվ կրակահերթերի արդյունքում ադրբեջանցի զինծառայող ու քաղաքացիական անձ է վիրավորվել»: Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերից այսօր էլ՝ մարտի 29-ին, շարունակվում են տեղեկությունները, թե ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կրակահերթ է արձակում հայկական գյուղերի ուղղությամբ: Կրակի տակ են հատկապես Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Պառավաքար գյուղերը: Համացանցում նաև տեսանյութեր են շրջանառվում, որոնցում հստակ երևում է Ադրբեջանի կողմից արձակվող կրակահերթերը: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ տեղեկությունները մեկնաբանելիս նշել է, որ ադրբեջանցիները վերջին օրերին բավականին ակտիվացել է: «Հակառակորդը կրակ է բացում ոչ միայն հայկական մարտական հենակետերի, այլև բնակավայրերի ուղղությամբ: Բարեբախտաբար, հայկական կողմը կորուստներ չունի, սակայն Ադրբեջանին հաջողվել է որոշակի ավերածությունների պատճառ դառնալ»,- ասել է Հովհաննիսյանը, գրում է Panorama.am-ը: Նրա խոսքով, հակառակորդը հիմնականում կրակ է բացում խոշոր տրամաչափի զենքերից, ակտիվ են նաև դիպուկահարները: Հայկական ստորաբաժանումները հրաման ունեն ամեն գնով կասեցնելու ադրբեջանական կողմի ագրեսիան, ՊՆ-ն հակառակորդին լռեցնելու ուղղությամբ համապատասխան քայլեր է ձեռնարկում: Մարտի 28-ին՝ ժամը 19։30-ից մինչև 21։15-ն ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծել է Չինարին, ասել է գյուղապետ Սամվել Սաղոյանը։ Նա նաև նշել է, որ գնդակները խոցել են տների պատուհանները, մտել տների հատակներ, վախեցրել այդտեղ ապրող երեխաներին, գրում է Տավուշի մարզի «Տեսանկյուն» կայքը: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասել է, որ մարտի 28-ի երեկոյան մոտ մի ժամ, ընդհատումներով ադրբեջանական զինուժը գնդակոծել է գյուղը, վնասներ չկան: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնել է, որ մարտի 27-ի գնդակոծությունից ծակվել են գյուղի տների տանիքները: Նրա խոսքով՝ մարտի 28-ի երեկոյան գնդակոծության վնասները պարզ կդառնան մարտի 29-ի ցերեկը: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ նշել է, թե մարտի 28-ի՝ ժամը 17։00-ից հետո մի քանի ժամ գնդակոծություն է եղել, հատուկենտ կրակոցները դեռ շարունակվում են։ Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում |