Ֆլորիդայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցնի![]() 7 ապրիլի 2014 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Ֆլորիդայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցնի: Երթին կմասնակցեն ԱՄՆ տարբեր հայկական կազմակերպությունների և Հարավային Ֆլորիդայում եկեղեցու ներկայացուցիչները: Միջոցառման կազմակերպիչն է Հայոց ցեղասպանության հիշատակի (AGC) կազմակերպությունը: Վերջինիս առաքելությունն է իրազեկել բնակչությանն ու աշակերտներին Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև հիշեցնել, որ պատմությունը կարող է կրկնվել Քեսաբում, որտեղ իսլամիստ ծայրահեղականները թալանել են տեղաբնակ հայերի տներն ու ստիպել են նրանց հեռանալ քաղաքից: Ըստ Արսին Գալուստյան-Ռոզենտալի, Հայոց ցեղասպանության հիշատակի (AGC) կազմակերպությունը միջոցառումներ է անցկացնում բոլոր նրանց համար, ով ցանկանում է ավելին իմանալ հայերի, նրանց մշակույթի ու ցեղասպանության մասին: «Մենք պետք է մեր ձայները բարձրացնենք ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև Հոլոքոսթի, ասորիների, հույների ցեղասպանության դեմ, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունների դեմ », - ասել է նա, հայտնում է flarmenians.com-ը: Այսօր Հայոց ցեղասպանությունն երկրորդ ամենաշատն ուսումնասիրվածն է հրեական Հոլոքոսթից հետո: Միջոցառմանը ելույթ կունենա Ներկայացուցիչների պալատի պատգամավորության թեկնածու Դևիդ Սիլվերսը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |