Բոստոնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով վահանակներ կտեղադրվեն![]() 8 ապրիլի 2014 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին Ուոթերթաունի, Քեմբրիջի և Ֆոքսբորոյի (Բոստոն, Մասաչուսեթս) փողոցներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով վահանակներ կտեղադրվեն: Ձեռնարկի նախաձեռնողն է Peace of Art կազմակերպությունը, որն այս տարի հանդես է եկել «Ճանաչեք դարի հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը» կարգախոսով: 100 թիվը վահանակի վրա պատկերված է ձեռնաշղթաների տեսքով, որտեղ 100-ը ХХ-րդ դարի առաջին ցեղասպանության մոտալուտ 100-ամյակն է խորհրդանշում, իսկ ձեռնաշղթաները՝ ոճրագործության ժխտումը, որը 1,5 մլն մարդու կյանք խլեց: Եթե Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր միջազգային հանրության կողմից, հնարավոր կլիներ խուսափել ազգային, կրոնական ու ռասայական հողի վրա մարդկության դեմ կատարվող հանցագործությունների կրկնությունից, գրում է Asbarez-ը: Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ցեղասպանության զոհ են դարձել քաղաքական պատճառներով ու ազգային զտումների հետևանքով: Սկսած Հայոց ցեղասպանությունից, զտումները պատերազմում արդյունավետ լծակ դարձան բնակչության անցանկալի շերտերի ոչնչացման համար: Հայ ժողովուրդը պայքարում է դարի հանցագործության ճանաչման համար, սակայն աշխարհը կույր է մնում տարբեր երկրներում մարդկայնության դեմ կատարվող հանցագործությունների պարագայում: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դատապարտի մարդկայնության դեմ նման հանցագործությունները: Peace of Art-ը 2003 թվականից ի վեր վահանակներ է տեղադրում՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին, ՄԱԿ-ին ու Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանության ժխտումը ոճիր է զոհվածների հիշատակի առջև, ինչպես նաև նրանց ժառանգների դեմ: 100 տարի անց ժամանակն է ձեռնաշղթաներ հագցնել հանցագործներին: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Հայոց ցեղասպանությունը վերապրածների մահվան հետ մոռացության կմատնվի, պետք է իմանան, որ միլիոնավոր հայերն ամբողջ աշխարհում շարունակելու են ճանաչում և արդարություն պահանջել»,- ասել է կազմակերպության նախագահ Դանիել Վարուժան Հեջինյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |