Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է քեսաբահայերի խնդրով ՀՀ ՄԻՊ-ի ուղերձին![]() 9 ապրիլի 2014 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը, որը միավորում է հարյուրավոր Օմբուդսմենների ու իրավապաշտպանների ողջ Եվրոպայում, արձագանքել է քեսաբահայության խնդրով Կարեն Անդրեասյանի ուղերձին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը տեղեկացավ Հայաստանի Օմբուդսմեն պարոն Կարեն Անդրեասյանից Սիրիայում, մասնավորապես՝ Քեսաբում, մարդու իրավունքների իրավիճակի մասին: Որպես Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի անդամ՝ Հայաստանի Օմբուդսմենը, իր մոնիթորինգի և միջնորդական առաքելության շրջանակներում, կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերին անհրաժեշտ համագործակցության և օգնության կոչ է անում: Այս բարդ և ողբերգական հանգամանքներում պետք է շարունակել ջանք չխնայել տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ճգնաժամը խաղաղ ճանապարհով հաղթահարելու ուղղությամբ, ինչպես նաև կառուցողական համագործակցություն հաստատել քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա: Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը հորդորում և կոչ է անում Սիրիայի ճգնաժամի բոլոր կողմերին ներկա ճգնաժամը հաղթահարելու համար կիրառել խաղաղ և ուղիղ երկխոսության ճանապարհը ՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքների լույսի ներքո», հայտնում է Armenia Today-ը: Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան: Շաբաթվա սկզբին ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ: ՌԴ առաջարկությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հերթական նիստում Քեսաբում ստեղծված իրավիճակը քննարկելու մասին մերժվեց: Այժմ սիրիական բանակը հատուկ գործողություն է իրականացնում տարածաշրջանում, հայտնում է piter.tv-ին: Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը պատմել է լրագրողներին, որ Ռուսաստանի առաջարկը Քեսաբի վերաբերյալ արձագանք չի գտել ԱԽ մշտական անդամների մոտ: Ըստ նրա, ԱԽ անդամներից շատերը սեփական նպատակներն ու խնդիրներն ունեն Սիրիայում: 2014 թ. ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են Ռուսաստանից բացի նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Չինաստանը: «Ինձ համար միանգամայն պարզ է, ինչու ԱԽ անդամները հրաժարվեցին քննարկել Քեսաբում կատարվածը, որովհետև նրանք սեփական շահերն ունեն Սիրիայում ՝ Բաշար Ասադի տապալումը: Այդ պատճառով աչք են փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է հայերի հետ Քեսաբում»,-ասել է Ջաբարովը: Ապրիլի 8-ին ԵԽԽՎ-ն գրավոր հայտարարություն է ընդունել Քեսաբի վերաբերյալ՝ «Քեսաբ. Դատապարտելով ահաբեկչական հարձակումը Սիրիայի քաղաքացիների վրա»։ «Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քայիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը։ Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է։ Հաշվի առնելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ հայերի, պաշտպանության հրատապությունը Սիրիայում զինված հակամարտության պայմաններում, մենք խստորեն դատապարտում և համարում ենք անընդունելի նմանատիպ ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ անկախ էթնիկ և կրոնական ինքնությունից։ Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից իր տարածքի օգտագործումը և հետաքննել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբերին։ Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ ապահովելու փախստականների, ներառյալ հայերի, անվտանգությունն ու ապահովությունը, հեշտացնի նրանց՝ սեփական բնակավայր տեղափոխվելու արագ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի պայմանները։ Միջազգային հանրությունը պետք է նաև իրականացնի անփոխարինելի մարդասիրական օգություն՝ փախստականների հրատապ կարիքների լուծման համար»,-ասվում է ընդունված գրավոր հայտարարության մեջ։ Հայտարարությունը ստորագրել են ԵԽԽՎ 22 պատգամավորներ՝ Հայաստանից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Մոլդովայից, Սան Մարինոյից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆինլանդիայից, Հունաստանից, Գերմանիայից։ Մինչդեռ LifeNews-ի նկարահանող խումբը մոտեցել է Քեսաբին: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ընդհուպ մոտենալ Քեսաբին հնարավոր չէ՝ բանակը կատաղի մարտեր է մղում ահաբեկիչների դեմ: Ըստ զինվորականների, քաղաքում մոտ 400 գրոհային կա, որոնք 20 հոգու են գերեվարել: Ըստ սիրիական բանակի փոխգնդապետի, որի անունը չի հրապարակվում, «ահաբեկիչներն իսկական սպանդ են կազմակերպել՝ մոտ 60 երիտասարդ սիրիացիների գնդակահարելով բնակիչների աչքի առաջ, մի մասին էլ առևանգել են և տարել Թուրքիա»: Քեսաբի բնակիչների առաջին ավանները ընդամենը մի քանի կիլոմետրի հեռավորության վրա են Թուրքիայի սահմանից: Մոտ 700 ընտանիք է հասցրել փախչել Լաթաքիա: Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում: Բադրուսի գյուղի բնակիչները պատմել են. «Շատերը հեռացել են տներից ոչ մի բան չհասցնելով վերցնել իրերից: Գույքը Քեսաբում թալանվել է, եկեղեցիները պղծվել են»: Նրանք նաև հաստատել են, որ ահաբեկիչները ներխուժել են Թուրքիայի կողմից. «Դատելով համազարկերից՝ նրանց օգնում էր թուրքական հրետանին, մենք անմիջապես օգնության շտապեցինք հարևաններին»: Ըստ սիրիացի զինվորականների, մոտ 2,5 հազար գրոհայինները ներխուժել են Սիրիա ոչ միայն Քեսաբի վրա հարձակվելու նպատակով: Նրանք մտադիր էին զավթել ռազմավարական նշանակության թիվ 45 բարձունքը: Դա նրանց հաջողվեց ընդամենը 48 ժամով: Սիրիացիները պնդում են, որ այժմ բարձունքը վերահսկում են բանակայինները: Զինվորականները մտադիր են տարածաշրջանն ազատել գրոհայիններից արդեն մոտ օրերին: Լաթաքիայի հյուսիսում բանակային ստորաբաժանումները վերահսկում են Ջեբալ ալ Հարամիա շրջանը, որը գտնվում է Ջեբալ ան Նեսր շրջանից դեպի հարավ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |