Միսիսիպիի Ներկայացուցիչների պալատը մերժել է ադրբեջանամետ բանաձևը

Միսիսիպիի Ներկայացուցիչների պալատը մերժել է ադրբեջանամետ բանաձևը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միսիսիպի նահանգի Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել համար MS SR4 բանաձևը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին: Բանաձևը ներկայացրել էր սենատոր Ջոն Հորնը: Տեքստում ասվում է, որ Ադրբեջանն արդյունավետ տնտեսական գործընկեր է ԱՄՆ համար, և մասնավորապես, Միսիսիպի նահանգի համար: Հեղինակը անհրաժեշտ է համարում սատարել երկու պետությունների ռազմավարական գործակցությանը, ինչպես նաև ջանքեր գործադրել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության շուտափույթ և արդար լուծման համար»:

Սակայն օրինագիծն արգելափակվեց արտաքին գործերի կոմիտեում և չդրվեց քվեարկության, հայտնում է LegiScan.com կայքը: Մարտին նմանատիպ հակահայկական բանաձև էր ներկայացվել ադրբեջանամետ ուժերի կողմից Թենեսի նահանգի Ներկայացուցիչների պալտի քննարկմանը՝ HR0145: Փետրվարին Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը մերժեց Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական բանաձևը: Վայոմինգի Ներկայացուցիչների պալատը փետրվարին մերժեց թիվ HJ0002 բանաձևը, որը կոչվում էր «Աջակցություն Ադրբեջանին»: Փետրվարի 12-ին Հավայան կղզիների օրենսդիր ժողովը քննարկեց և մերժեց երկու հակահայկական օրինագիծ, որոնք ֆինանսավորել էր ադրբեջանական կառավարությունը: Միսիսիպին ԱՄՆ արդեն հինգերորդ նահանգն է, որտեղ մերժվում են ադրբեջանամետ բանաձևերը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---