Առէկսիմբանկն ավտոմոբիլավարների համար հատուկ ակցիա է անցկացնում![]() 15 ապրիլի 2014 - 11:23 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է հատուկ ակցիա ավտոմոբիլավարների համար: Ակցիայի շրջանակներում ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրական փաթեթ գնող հաճախորդներին բանկն առաջարկում է անվճար ոչ չիպային MasterCard Standard տեսակի վճարային քարտեր: Մինչև 40.000 ՀՀ դրամ արժողությամբ ապահովագրական փաթեթ գնելու դեպքում հաճախորդներին տրամադրվում է 1 տարի ժամկետով ոչ չիպային MasterCard Standard քարտեր` առանց սպասարկման վճարի, չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի, իսկ 40.001 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում` Mastercard Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտ վերոնշյալ պայմաններով: Հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |