Առէկսիմբանկն առաջարկում է զեղչեր և անվճար պլաստիկ քարտեր

Առէկսիմբանկն առաջարկում է զեղչեր և անվճար պլաստիկ քարտեր

PanARMENIAN.Net - Տուրիստական սեզոնին ընդառաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է զեղչեր և անվճար պլաստիկ քարտեր: Ակցիայի շրջանակներում ճանապարհորդական ապահովագրության փաթեթ գնող հաճախորդներին բանկը տրամադրում է 1 տարի ժամկետով MasterCard Gold և VISA Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտ` առանց սպասարկման վճարի, չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի, ինչպես նաև 50 % զեղչ բանկի գլխամասային գրասենյակում և «Նալբանդյան» մասնաճյուղում գտնվող 75x310x435 և 175x310x435 չափի պահատեղերի վարձակալության համար: Տվյալ ակցիան գործում է մինչև հոկտեմբերի 15-ը:

Հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---