Արտասահմանյան դիվանագետները հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը. Պատմությունը փոխկապակցված է![]() ![]() PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալը հնարավորություն է բոլոր երկրների համար, որոնք դեռևս չեն ճանաչել այդ ցեղասպանությունը, որպեսզի անեն դա»,- ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցն ավելի քան 500 000-ի հասնող ֆրանսահայ համայնքի համար կարևորագույն հարցն է: «Ցեղասպանության փաստը մեր պատմության մի մասն է ոչ միայն այն պատճառով, որ բազմաթիվ փախստականներ իրենց ապաստանն են գտել Ֆրանսիայում, այլ նաև այն պատճառով, որ այդ մարդիկ նաև ֆրանսիացիներ են դարձել»,-նշել է դեսպանը, գրում է «Իրավունքը»: ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը Ծիծեռնակաբերդ էր բերել 1995 թվականին ՌԴ պետդումայի՝ Ցեղասպանության վերաբերյալ ընդունած հայտարարությունը: Նա դրանից մի հատված է ընթերցել, որում նշված է, թե եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը և նրանց իրենց պատմական հողերից վտարումը նպատակ է ունեցել նաև նախադրյալներ ստեղծել Ռուսաստանի ոչնչացման համար: «Պատմությունը փոխկապակցված է, և այդ պատճառով մենք պետք է ճիշտ գնահատական տանք անցած դարասկզբի իրադարձություններին և կոչ անենք, որ միջազգային հանրությունն էլ դատապարտի»,- ասել է նա, գրում է Tert.am-ը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին էլ հայտարարել է, թե իրենք բարձր են գնահատում Հայաստանի նախագահի նախաձեռնությունը, ով քաղաքական հեռատեսություն է ցուցաբերել՝ անձամբ նախաձեռնելով երկխոսությունը Թուրքիայի հետ: Նա նշել է, որ թեև հայ-թուրքական արձանագրություններն այժմ սառեցված են, բայց հավատում է, որ ժամանակի խնդիր է, գրում է Panorama.am-ը: Դեսպանի դիտարկմամբ, տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու միակ ճանապարահը բանակցություններն են, երկխոսությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |