Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռի թռիչքը, որը տեղափոխելու է զոհերի դիակները, հետաձգվել է անորոշ ժամանակով 5 մայիսի 2006 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդել են ավիավթարի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբում, Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռի թռիչքը, որը տեղափոխելու էր Ա-320 աէրոբուսի վթարի զոհերի դիակները Սոչիից Հայաստան, հետաձգվել է անորոշ ժամանակով: «Թռիչքը հետաձգվում է այն պատճառով, որ դեռեւս որոշված չէ, թե քանի դիակ է տեղափոխելու այդ ինքնաթիռը: Դատախազությունը շարունակում է ձեւակերպել փաստաթղթերը, կապված զոհվածների ինքնության հաստատման հետ»,-ասել է շտաբի ներկայացուցիչը: Ավելի վաղ Իլ-76 ինքնաթիռի թռիչքը նախատեսվում էր 14:00-ին Մոսկվայի ժամանակով: Զրուցակիցը նշել է, որ «ինքնության հաստատման գործընթացը գնալով դժվարանում է», հաղորդել է Յուգա.ռու-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |