Տեխնիկայի դուրս բերումը 62-րդ ռուսական ռազմակայանից կսկսվի մայիսի 15-ին

PanARMENIAN.Net - Տեխնիկայի դուրս բերումը Վրաստանի տարածքից` Ախալքալաքի 62-րդ ռուսական ռազմակայանից կսկսվի մայիսի 15-ին: Մինչ այդ տեխնիկան կգտնվի ժամանակավոր ավտոպարկի տարածքում, Ծալկայի երկաթուղային կառամատույցի մոտ, որտեղից երկաթուղով կտեղափոխվի Գյումրիի ռուսական ռազմակայան: Ակնկալվում է, որ տեխնիկայի դուրս բերումը կավարտվի մինչեւ օգոստսի 15-ը: Այսօրվա դրությամբ Ախալքալաքի բազայում կա 700 միավոր ռազմատեխնիկա եւ հրանոթային սարքավորումներ: 2005-ի օգոստոսին Ախալքալաքի ռուսական ռազմակայանից դուրս կբերվի Ռուսաստան 40 միավոր տեխնիկա եւ մի քանի տասնայկ մեքենաներ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---