Հալեպում ռումբեր են պայթում. Երկու հայ է զոհվել, կան վիրավորներ![]() 1 մայիսի 2014 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հայլեպի Նոր Գյուղ, Վիլլաներ և մյուս հայաշատ շրջանները դարձյալ ռումբերի և հրթիռների թիրախ են դարձել: Հրթիռ է ընկել Քարէն Եփփէ Ազգային Ճեմարանի հարևանությամբ գտնվող «Օշական» շենքի թաղամասում, որի պայթյունից երկու հայ են վիրավորվել` մեկը պատանի, երկրորդը՝ մեծահասակ, թաղամասը քարուքանդ է եղել, բնակարաններ են ավերվել, հաղորդում է Perio News -ը: Հրթիռներ են ընկել նաև Նոր Գյուղում, որոնք, բարեբախտաբար, չեն պայթել: Հալեպի հայահոծ Սյուլեյմանիէ շրջանի «Թեթթէն» վառելանյութի կայանում, Վիլլաներ թաղամասի մուտքի մոտ պայթյունից վիրավորվել է Քարէն Եփփէ Ազգ. Ճեմարանի 7-րդ դասարանի աշակերտ Խաժակ Ժամկոչեանը: Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո նրա վիճակը կայուն է: Չորեքշաբթի օրը` ապրիլի 30-ին, Սալամիյէի-Հալէպ ճանապարհին զոհվել է հայազգի Րաֆֆի Հէքիմեանը: Օրեր առաջ Դամասկոսի արևելյան Ղութայի Մըլեհա շրջանում բուռն բախումների հետևանքով նահատակվել է սիրիական բանակի հալեպահայ զինվոր, 1989-ին ծնված Ուիլեըմ Մակարը (Մակարեան): Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |