Կյանքի տևողությամբ Հայաստանը 116-րդն է․ Մարդիկ այստեղ միջինը 73,9 տարի են ապրում![]() 5 մայիսի 2014 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հրապարակվել է երկրների ցանկը, որտեղ ամենից շատ են երկարակյացները: Կյանքի միջին տևողությունն այն առանցքային ցուցանիշներից է, որով կարելի է դատել երկրի զարգացման մակարդակի մասին: Ընդհանուր առմամբ ցուցակում 223 երկիր է ընդգրկվել: Առաջին տեղում եվրոպական Մոնակո իշխանապետությունն է: Կյանքի միջին տևողությունն այնտեղ 89,57 տարի է: Երկրորդ տեղում Մակաոն է, երրորդը օրինաչափորեն զբաղեցնում է Ճապոնիան: Ամենաբարեկեցիկ երկրների տասնյակը եզրափակում է Ավստրալիան, որտեղ կյանքի միջին տևողությունը 82,07 տարի է: Հետխորհրդային երկրների թվում ամենաշատ երկարակյացներ կան Վրաստանում, այնտեղ միջին տարիքը 75,72 է: Վրաստանն այդպիսով 90-րդ տեղում է: Հայաստանը զբաղեցնում է 116-րդ հորիզոնականը: ԱՊՀ մյուս երկրների թվում Ուզբեկստանը 125-րդ տեղում է, Բելառուսը՝ 138, Ռուսաստանը՝ 150, Ուկրաինան՝ 156: Ինչպես օրերս հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, Հայաստանում կյանքի միջին տևողությունը հասնում է 73,9: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 74,1, ամենացածրը՝ Շիրակի մարզում, որտեղ միջին տևողությունը մոտ 70,6 տարի է: Ինչ վերաբերում է կյանի միջին տևողության տարբերությանը տղամարդկանց ու կանանց շրջանում, ապա Հայաստանում կանայք ավելի երկար են ապրում՝ միջինը 77 տարի, իսկ տղամարդիկ՝ 70,6: Photo: RIA Novosti ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |