Եվրոպայի թուրքերը ակտիվացնում են «պայքարը» այն օրենքի դեմ, որով պատիժ է սահմանվում Ցեղասպանության ժխտման համար11 մայիսի 2006 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը որոշվել է համակարգել գործունեությունը` մայիսի 18-ին Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի քննարկման դեմ: Թուրքական կազմակերպությունների ղեկավարները մտադիր են մշակել համատեղ ծրագիր օրենքի ընդունումը կանխելու եւ միասնական լոբբիստական գործունեություն վարելու համար: Հանդիպման մասնակիցները որոշել են նամակ հղել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին, Ազգային ժողովի եւ Սենատի խոսնակներին եւ քաղաքական կուսակցություններին, խնդրելով «խոչընդոտել օրենքի ընդունմանը»: «Ազատություն եւ զարգացում» թուրքական կուսակցության փոխնախագահ Ակիֆ Գյուլենը, որը այն չորս խորհրդարանականներից մեկն է, որ ժամանել են Փարիզ խանգարելու համար օրենքի ընդունումը, կոչ է արել Եվրոպայում բնակվող թուրքերին ակտիվացնել իրենց գործունեությունն իրենց երկրների ներքաղաքական կյանքում, հաղորդում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |