ՀՀ այցից առաջ Օլանդը խոստացել է ամեն ինչ անել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման համար![]() 12 մայիսի 2014 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան իրենից կախված ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, հայտարարել է Բաքվում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Ես Ադրբեջան եմ ժամանել տարածաշրջանային այցի շրջանակում: Ես նաև լինելու եմ Հայաստանում ու Վրաստանում»,-ասել է Օլանդը քաղաքացիների հետ հանդիպմանը: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ըստ նրա, կան տասնյակ զոհեր, վերջին շրջանում նույնպես եղել են միջադեպեր: «Ուստի Ֆրանսիան ամեն ինչ կանի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ խաղաղ լուծում գտնելու համար, որը թույլ կտա Ադրբեջանին ու Հայաստանին կարգավորել հակամարտությունը»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: «Ես կարծում եմ, որ դա բխում է երկու երկրների շահերից»,-ասել է Օլանդը: «Մենք ջանում ենք լուծել հակամարտությունները բանակցությունների միջոցով: Միևնույն ժամանակ դա է Կովկաս այցելության գլխավոր նպատակը»,-ասել է նա: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այսօր երեկոյան լինելու է Հայաստանում «Այսօր արդեն 20-րդ տարին է լրանում այն օրվանից, երբ ստորագրվեց և ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը: Այս ընթացքում մեծ առաջընթաց այդպես էլ չեղավ: Ֆրանսիայի պատասխանատվությունը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի նույնպես մեծ է: Մենք ևս պետք է որոշակի ջանքեր գործադրենք վստահության վերականգնման, այդ հակամարտության հանգուցալուծման համար»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: Ֆրանսուա Օլանդը հավելել է, որ կեսօրից հետո բանակցությունները շարունակելու է Հայաստանում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Մայիսի 12-ին երկօրյա պետական այցով Ֆրանսուա Օլանդը կժամանի Հայաստան: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցելու են հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին: Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ Երևանում բացվելու է Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվան պուրակը, նախագահներն այցելելու են առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի շինհրապարակ, Ֆրանսուա Օլանդը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Երեկոյան մարզահամերգային համալիրում նախատեսված է Ազնավուրի մենահամերգը, որին ներկա են գտնվելու Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները: Ֆրանսիայի նախագահի պատվին նախագահի նստավայրում կտրվի պետական ընթրիք: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |