Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ախտորոշման գերժամանակակից սարք է ձեռք բերել![]() 12 մայիսի 2014 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից ուլտրաձայնային ախտորոշման սարք` Xario 200, որն, ի տարբերություն այլ ուլտրաձայնային ախտորոշման սարքերի, օժտված է անոթների դուպլեքս սկանավորման, սրտամկանի ուլտրաձայնային հետազոտությունների համար նախատեսված անհրաժեշտ փոխանցիչներով: Սարքավորումը ձեռք բերելու համար ընկերությունը հատկացրել է 25.000.000 ՀՀ դրամ, հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունից: «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ մեր գործակցության նպատակը կարևոր է. գերժամանակակից բուժսարքավորումներով իրականացվող հետազոտությունները մասնագետներին թույլ կտան ավելի հստակ պատկերացնել խնդիրը և առավելագույս օգտակար լինել: Մարդկությունը դարի չարիք է համարում քաղցկեղը: Ամենամեծ չարիքը, սակայն, անտարբերությունն է: Ուզում եմ հավատալ, որ կգա ժամանակ, երբ մարդկությունն անբուժելի համարվող հիվանդությունների ցանկից դուրս կմղի նաև այս մեկը: Հոգատարությունը, հաջողելու ցանկությունը և համատեղ ջանքերը կօգնեն հասնել ցանկալի արդյունքի»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՈՒԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10.000 հիվանդ: Հանդիսանալով ազգային կենտրոն` հիվանդանոցը սպասարկում է հանրապետության ամբողջ բնակչությանը: Տարվա կտրվածքով կենտրոնում կատարվում է մոտ 3.200 վիրահատություն, մոտ 4.500 հիվանդ ստանում է հակաուռուցքային քիմիաթերապիա, իսկ մոտ 1.500 հիվանդ ստանում է ճառագայթային բուժում: Նոր ձեռքբերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերմանն ու հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010 թվականից պատրաստակամ աջակցություն է ցուցաբերում ՈՒԱԿ-ին, ինչի արդյունքում կենտրոնը համալրվել է հիվանդության հայտնաբերման վերջին սերնդի սարքավորումներով: Կենտրոնը ախտորոշման գերժամանակակից սարքավորումներով համալրելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընդհանուր առմամբ հատկացրել է ավելի քան 115.000.000 ՀՀ դրամ: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |