Սիրիայում երկու հայ զինծառայող է զոհվել, մեկը՝ վիրավորվել![]() 12 մայիսի 2014 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին Սիրիայում երկու հայ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել: Ինչպես հայտնում է Perio News-ը, զոհվածներից մեկը սիրիական բանակի զինծառայող Հակոբ Գրդանյանն է, որը սպանվել է Հալեպի Նոր գյուղ հայկական թաղամասի հրթիռակողծման արդյունքում: Քեսաբի մոտ ընթացող մարտերում զոհվել է ևս մեկ սիրիահայ զինծառայող Վարդան Անտրեյանը, իսկ Սարո Պապուճյանը վիրավորվել է: Մայիսի 2-ի երեկոյան Հալեպի հայկական թաղամասերը ռմբակոծության ու հարձակումների են ենթարկվել, որոտացել են պայթյուններ, արդյունքում 2 հայ վիրավորվել է, տուժել են շինությունները: Վիրավորների անձը հաջողվել է պարզել՝ Կարպիս Բոզկեջանյանը և Կարապետ Դավթյանն են: Պայթյուններից անմիջապես հետո պատահարի վայր են եկել հրշեջները, որոնք վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Մայիսի 1-ին գնդակոծվել է Հալեպի հայաբնակ Սուլեյմանիե թաղամասը: Գլխից վիրավորվել էր Կարպիս Գափայանը: Րաֆֆի Պալյանը վիրավորվել է ոտքից, իսկ նրա 13-ամյա որդին՝ Կարո Պալյանը, բեկորային վնասվածք է ստացել որովայնի շրջանում: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, Կարո Պալյանի վիրահատությունը մոտ 4 ժամ է տևել: Ապրիլի 29-ին զոհվել է Րաֆֆի Հեքիմյանը, իսկ ապրիլի 30-ին սպանվել սիրիական բանակի զինծառայող Վիլիան Մակարյանը: Հայկական թաղամասերը բավականաչափ տուժել են: Վիրավորվել է նաև 7-րդ դասարանի աշակերտ Խաժակ Ժամկոչյանը: Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Photo: AFP Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |