«Կիլիկիայի» անձնակազմը պարգեւատրվել է «Ծովակալ Իսակով» մեդալներով11 մայիսի 2006 - 19:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմի անդամներին պարգեւատրել է «Ծովակալ Իսակով» մեդալներով հայկական ծովագնացության, միջնադարյան նավաշինության ավանդույթների վերականգնման եւ Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման համար: Ինչպես հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում առագաստանավի կապիտան Կարեն Բալայանը եւ «Կիլիկիայի» տեսուչ, գրող հրապարակախոս Զորի Բալայանը ներկայացրել են առագաստանավի ՌԴ գետերով նավագնացության վերջին փուլի եւ Հայաստան վերադառնալու նախապատրաստական աշխատանքների կազմակերպչական ընթացքը: Իր հերթին, Սերժ Սարգսյանը նշեց, որ նավագնացության առաջին եւ երկրորդ փուլերը հաջող են անցել:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |