Ա-320 ավիավթարից զոհվածների հարազատներին աջակցելու նպատակով արդեն փոխանցվել է 35 հազար դոլար

PanARMENIAN.Net - Ա-320 ավիավթարից զոհվածների հարազատներին աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 44 միլիոն դրամ (99 հազար դոլար), հաղորդում է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը: 900013017026 հատուկ հաշվեհամարը բացվել է մայիսի 4-ին Հայաստանի կառավարության որոշմամբ: Ֆինանսական օգնություն կարելի է փոխանցել նաեւ արտերկրից ցանկացած արտարժույթով: Միջոցների հավաքագրումը շարունակում է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որն արդեն հավաքել է 35 հազար դոլար: Հիշեցնենք, որ մայիսի լույս 3-ի գիշերը «Արմավիա» ընկերության Երեւան-Սոչի չվերթը կատարող Ա-320 ինքնաթիռն ընկավ Սեւ ծովը: Ինքնաթիռում եղած բոլոր 113 հոգին զոհվեցին:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---