Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարը բարձր է գնահատել է Երեւանի եւ Օսլոյի հարաբերությունները12 մայիսի 2006 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում գտնվող Նորվեգիայի ԱԳ նախարարության պետական քարտուղար Հյետիլ Սկոգրանդի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Հ. Սկոգրանդին գոհունակություն հայտնեց Նորվեգիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների մակարդակի վերաբերյալ` վստահություն հայտնելով, որ առկա է այն ավելի խորացնելու ներուժ: Մասնավորապես նշվեց տնտեսության, էներգետիկայի, բնապահպանության ոլորտներում գործակցության զարգացման հնարավորությունները: Զրուցակիցները քննարկեցին Նորվեգիայի օժանդակությամբ տարածաշրջանում իրագործվող ծրագրերին առնչվող հարցեր: Այնուհետեւ անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հետ կապված հարցերին: Հյուրի խնդրանքով ներկայացնելով Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ` նախարար Օսկանյանը մասնավորապես կանգ առավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումների վրա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |