Հայաստանի խորհրդարանի խոսնակը վարվել է այնպես, ինչպես հարկ է համարել, գտնում է ՀՀ ՊՆ ղեկավարը12 մայիսի 2006 - 21:50 AMT PanARMENIAN.Net - «Ես խորհուրդ եմ տալիս ինչ-որ գաղտնի հոսանքներ չորոնել Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի հարցում: Նա վարվել է այնպես, ինչպես հարկ է համարել»,-լրագրողներին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, տարաձայնությունները «Օրինաց երկիր» կուսակցությունում վաղուց էին հասունացել եւ Արթուր Բաղդասարյանի քայլը միանգամայն բացատրելի է: Ինչ վերաբերում է ՕԵ խմբակցությունը լքած գործարարներին, ապա ըստ Հայաստանի ՊՆ ղեկավարի, գործարարներն անդամակցել են կուսակցությանը, հույս ունենալով իշխանության լծակներ ստանալ: «Սակայն այժմ կուսակցությունն ուժ չունի, եւ նրանք ճիշտ են համարել կուսակցությունից դուրս գալը: Ինչ վերաբերում է ինձ, ապա կրկնվեմ եւս մեկ անգամ, որ երբեք չեմ եղել ՕԵ անդամ` ոչ 2000-ին, ոչ 2001-ին, ոչ էլ ավելի ուշ»,-ընդգծել է Ս. Սարգսյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |