Բաքվի ընդգրկումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով խորհրդում. ԵԱՀԿ-ն իրավասու չէ մեկնաբանելու ՄԱԿ-ի որոշումները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի անդամակցումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով խորհրդին դա Միացյալ ազգերի կազմակերպության որոշումն է եւ ԵԱՀԿ-ն իրավասու չէ այն մեկնաբանել: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն: Նրա խոսքերով, այժմ ՄԱԿ-ում մեծ բարեփոխումներ են նախատեսվում, որոնք պետք է հաստատվեն Գլխավոր վեհաժողովի կողմից: Միեւնույն ժամանակ, նա կրկնել է, որ ժողովրդավարության մակարդակը որոշում է այն կազմակերպությունը, որն ընդունում է հավակնող երկրին Մարդու իրավունքների խորհուրդ, տվյալ դեպքում` ՄԱԿ-ը:
 Ուշագրավ
---