Աստանայում բացվում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

Աստանայում բացվում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգարդություն է ստորագրել Եվրասիան տնտեսական միության վերաբերյալ պայմանագիրը ստորագրելու մասին, ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքէջում: «Ընդունել ՌԴ կառավարության առաջարկը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին»,- ասվում է փաստաթղթում:

«Նպատակահարմար համարել ստորագրել Պայմանագիրը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում պետությունների ղեկավարների մակարդակով:

ԵՏՄ մասին պայմանագիրը կսկսի գործել Մաքսային միության տարածքում 2015 թվականի հունվարի 1-ից: Կրեմլում գտնում են, որ այս փաստաթղթի ստորագրումը Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև կարևոր իրադարձություն կդառնա ինտեգրման զարգացման տեսակետից: Նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասաց, որ «պայմանագրի կնքումը պատմական իրադարձություն է ինտեգրացիոն գործընթացների զարգացման տեսակետից եվրասիական տարածքում»:

ՌԴ նախագահ Պուտինը ժամանել է Աստանա, որտեղ կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական համաժողովի աշխատանքին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ նա կստորագրի պայմանագիրը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մայիսի 28-ին աշխատանքային այցով Աստանա է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նա կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, հայտնել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե կստորագրի արդյոք Հայաստանը որևէ փաստաթուղթ եվրասիական ինտեգրման վերաբերյալ մոտ ապագայում:

Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե կստորագրվի արդյոք որևէ փաստաթուղթ Աստանա ՀՀ նախագահի առաջիկա այցի ժամանակ, որտեղ կայանալու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, նա ասել է, որ եթե ինչ-որ փաստաթղթի ստորագրում նախատեսվեր, այդ մասին կհայտարարվեր: Աստանայում տեղի կունենա այն, ինչի մասին հայտարարվել է, նշել է նախարարը՝ հավելելով. «Կլինի Աստանան՝ կտեսնենք»:

Պայմանագիրը կնքելիս բոլոր երեք կողմերը հրաժարվեցին փաստաթղթի քաղաքականացումից: Այդ մասին հայտնել է Աստանայում ճեպազրույցի ժամանակ Ղազախստանի ԱԳ փոխնախարար Սամատ Օրդաբաևը:

«Իսկ դա նշանակում է, որ ԵՏՄ մասին պայմանագրի կորիզը զուտ տնտեսական փոխգործակցություն է ենթադրում: Հենց շնորհիվ Ղազախստանի հետևողական դիրքորոշման պայմանագրից բացառվեցին բոլոր այն հարցերը, որոնք քաղաքական են՝ ընդհանուր քաղաքացիություն, արտաքին քաղաքականություն, միջխորհրդարանական գործակցություն, անձնագրային ոլորտ, սահմանների ընդհանուր պահպանություն և այլն»,-ասել է նա:

Եվրասիական տնտեսական համաժողովի մասին պայմանագրի նախագծում ձևակերպվել է էներգետիկ շուկայի հիմնարար կառուցվածքը, որով կողմերը պայմանավորվել են, որ 2025 թվականից ոչ ուշ կսկսեն գործել նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաները: 2016 թվականին նախագահները կհաստատեն այդ շուկաներից յուրաքանչյուրի ձևավորման հայեցակարգը: 2018 թվականին կհաստատվի այդ շուկաների ձևավորման ծրագիրը:

Ընդհանուր շուկաների աշխատանքը գործարկելու համար հարկ կլինի հատուկ միջազգային պայմանագրեր ստորագրել: Մինչ 2025 թվականը այդ հարցերը կկարգավորվեն ըստ 2010 թվականին կնքված համաձայնգարերի: Ինչ վերաբերում է ՄՄ և ԵՏՄ Հայաստանի միանալու մասին պայմանագրին, ապա փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը և կներկայացվի ԵՏՄ պետությունների ղեկավարներին նիստում, որը կանցնի մայիսի 29-ին Աստանայում:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն ապրիլի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանը ստորագրելու է Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը, սակայն հաջորդ օրը հայտարարեց, որ ՄՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը կստորագրվի միայն այն ժամանակ, երբ ավարտվեն բանակցությունները մի շարք ներկրվող ապրանքների մաքսատուրքերը պահպանելու վերաբերյալ:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 24-ին, Ծաղկաձորում միջազգային գիտաժողովում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործողությունների մեծ մասը և սպասվում է, որ մայիսին արդեն կստորագրվի ՄՄ-ին ու Միասնական տնտեսական գոտուն միանալու պայմանագիրը։ Վարչապետի խոսքով՝ հունիսին չորս երկրների (Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի) խորհրդարանները պետք է հաստատեն այդ փաստաթուղթը, և 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Մարտի 5-ին բացելով Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ են ձեռնամուխ լինել ԵՏՀ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախապատրաստմանը: «Հայկական կողմն ընդունել և հաջողությամբ իրականացնում է միջոցառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար ու ԵՏՀ պահանջներին ու նորմերին համապատասխանելու համար»,- ասել էր Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ արդեն հնարավոր է անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ապրիլի կեսին կավարտվի ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված գործընթացը: Նա հավելեց, որ զուգահեռ նախապատրաստվում է նաև համաձայնագիրը:

«ՄՄ անդամ երկրներն ու Հայաստանը պետք է համաձայնության գան համաձայնագրի վերաբերյալ, որից հետո այն կներկայացվի ԱԺ վավերացմանը: Այժմ բարդ է ասել, թե հատկապես երբ այն կներկայացվի խորհրդարանին»,- ասել էր նա: Հունվարի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր «Ճանապարհային քարտեզով» նախանշված միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 20 բաժին, 262 միջոցառում, որից 150 պետք է իրականացվի մինչ ՄՄ-ին անդամակցելը:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---