ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ազերիների հերթական անհեթեթությունը՝ հայկական կողմն իր կորուստները չի թաքցնում30 մայիսի 2014 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմը միտումնավոր թաքցնում է իր զինված ուժերում արձանագրված կորուստների թիվը: Ինչպես ասվում է ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ, վերոնշյալ տեղեկատվությունը ոչ միայն իրականության հետ առնչություն չունի և ադրբեջանական քարոզիչների հերթական հերյուրանքն է, այլև «մեր կողմից մշտապես պահպանվում է թափանցիկության սկզբունքը և բանակում արձանագրված դեպքերի մասին մենք միշտ հանդիսանում ենք տեղեկատվության սկզբնաղբյուր»: «Բանակում արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելը հակառակորդի գործելաոճն է, որը դրանով փորձում է խուսափել հասարակության զայրույթից: Ստորև ներկայացնում ենք ադրբեջանական բանակի կորուստների և վիրավորում սատացած զինծառայողների անվանական ցուցակը, որոնց մեծ մասը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում և հետևանք է բանակում տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների, ամենաթողության և պաշտոնյաների կառումպացվածության»: Ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրության, ադրբեջանական բանակում արձանագրված կորուստների քանակը, ըստ իրենց իսկ աղբյուրների, առնվազն 35 է, վիրավորներինը՝ 54: Իսկ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված տվյալների՝ ադրբեջանական կողմի տված կորուստների թիվը հասնում է 55-ի, վիրավորներինը՝ 63-ի: Տրամադրվող տեղեկատվության արժանահավատությունը առավել համոզիչ դարձնելու համար ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը զետեղել է նաև ազերիների կորուստների մասին ադրբեջանական աղբյուրների կողմից հաստատված տվյալները՝ անուն ազգանուններով, որոնք հիմնականում զոհվել են ոչ մարտական պայմաններում, այդ թվում ոչ կանոնադրական հարաբերությունների, ամենաթողության ու կոռուպցիայի պատճառով: Ադրբեջանական բանակում շատ են նաև ինքնասպանություններն ու սեփական անձին վնաս հասցնելու դեպքերը: Ըստ ադրբեջանական վերլուծական «Դոկտրին» կենտրոնի, այդ տոկոսն ամենաբարձրն է վերջին 10 տարիների համար: Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի ՊՆ վրա հղումով հաղորդագրություն էին տարածել, որ հայկական կողմը «թաքցնում է իր կորուստները զինված ուժերում»: «Մենք ինքներս հետևում ենք Հայաստանի ԶԼՄ-ների տարածած հաղորդագրություններին, բայց ինքներս վիճակագրություն չեն տանում: Հայկական կողմը իր կորուստների մեծ մասը միտումնավոր կերպով թաքցնում է, քանի որ հակառակ դեպքում հասարակության շրջանում կարող է դժգոհություն առաջանալ բանակի և երկրի ղեկավարության հանդեպ: Կորուստների մեծ մասը ոչ մարտական կորուստներն են: Կորուստները բանակում հիմնականում կապված են կարգապահության բացակայության, ոչ կանոնադրական հարաբերությունների, հիվանդությունների տարածման հետ»,-ասվում է ադրբեջանական կողմի «հաղորդագրության» մեջ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |